Դերասան Բեն Ավետիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ և մակագրել. «Սիրել եմ, սիրում եմ և կսիրեմ»:

2016 թվականին զույգը միասին ներկայացել է Գևորգ Սիրեկանյանի «Թող, որ դողամ» երգի տեսահոլովակում, ինչից հետո սկսվել է նրանց սիրո պատմությունը:

Բենի և Դիանայի սիրավեպի մասին խոսակցություններ վաղուց էին պտտվում, սակայն դերասանը միայն հիմա է պաշտոնապես հաստատել այն՝ սիրելիի հետ լուսանկար հրապարակելով: