Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են MAN մակնիշի 956 AR 61 համարանիշի և Renault Logan մակնիշի 34 MՍ 015 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Logan-ը, որն այդ պահին հեղուկ գազ լիցքավորելիս է եղել, վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ MAN բեռնատարը կողաշրջվել է։ Մեկ հոգի տղում մահացել է, իսկ 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. 2-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, 1-ը՝ «Էրեբունի» ԲԿ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչև տաքսի Logan-ին բեռնատարի բախվելը, MAN-ը հետընթաց կատարելիս բախվել է մեկ այլ՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի, և MAN-ի վարորդը ավտոմեքենայի մեջ չի եղել ու, և մեքենան ինքնաբերաբար է հետընթաց շարժվել։