ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ ԼՂ-ում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը դեռ կարգավորված չէ, քանզի դեռևս լուծված չէ ԼՂ-ի կարգավիճակի հարցը: «Մենք որպես Մինսկի խմբի համանախագահ են աշխատելու՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէս կալացիայի, մի ջադեպերի վերացման, որ հնարավոր լինի դիտարկել մյուս հարցերը՝ պատերազմի հետևանքների և մնացած խնդիրների վերջնական կարգավորումը»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում

նշեց Լին Թրեյսին։ Անդրադարձ կատարելով անվտանգության և սահմանային մի ջադեպերի հետ կապված հարցերին՝ Թրեյսին շեշտեց, որ դրանց հետ կապված իր կարծիքը հայտնել է, մի քանի անգամ էլ դիրքորոշումներ են հնչել նաև Միացյալ Նահանգնեէի պետքարտուղարությունից. «Թերևս տեղյակ եք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ մի ջադեպեր էին գրանցվում, և ուզում եմ հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէս կալացիայի և որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնпւթյուններին»,- շեշտեց Լին Թրեյսին: Դեսպանը նշեց նաև, որ այս խնդիրների լուծումը շատ կարևոր է հատկապես էն պատճառով, որ քաղաքացիական անձինք հայտնվում են հակամա տության մեջտեղում և նրանց անվտանգությունն ու ապահովություն է վտանգվում, հետևաբար, այս ամեն ինչը հաշվի առնելով, այդ հարցերի լուծումը հրատապություն է ձեռք բերում: