Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։

 

Նրա նկատմամբ պատիժը՝ 6 ամիս 12 օր ազատազրկում, պայմանականորեն չի կիրառվի, կնշականվի փորձաշրջան․ նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

 

Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։

Օրեր առաջ դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։

 

Փաստաբան Ալեքսանյանը հայտնել էր նաև, որ Առուշ Առուշանյանը դատարանում վերջին խոսքով է հանդես եկել՝ նշելով, որ ամբողջ կյանքում արդար է ապրել և շարունակելու է արդար ապրել, հույս ունի, որ արդարությունը կհաղթի։