Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկում 4 դի են հայտնաբերել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքի մասին աhազանգել են հարևանները։ Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ շտապօգնությունից ահազանգ են ստացել 13։40-ին։

Հարևաններից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, Sputnik Արմենիային հայտնեց` հավանաբար դեպքը եղել է գիշերը։ Աղմուկը բարձրացել է այն ժամանակ, երբ երեխաները դպրոց չեն գնացել, ուսուցիչներից մեկը եկել է պարզելու, թե ինչ է տեղի ունեցել։ Դուռը բացող չի եղել, հարևաններին է հարցուփորձ արել։ Շենքի բնակիչներից մեկը` երիտասարդ մի տղա, տեսել է, որ պատուհանը փակ չէ, մտել է ներս (բնակարանն առաջին հարկում է) ու հայտնաբերել դիակները։ Ամուսիններն ու երեխաներից մեկն ընկած են եղել հյուրասենյակի հատակին, իսկ մյուս երեխան` ննջասենյակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում