Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18։00-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն իր վարած  ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենայով  իրենց տան բակից  առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Արտյոմ Չ.-ին, հայտնում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների ներկայությամբ մահացել է:

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբոր որդին էր:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: