Armdaily.am-ը գրում է.

Վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց երգչուհի Անգելինա Ավետյանի նոր տեսահոլովակը։ Քննարկում ու քննադատվում էր ոչ միայն երգն ու տեսահոլովակը, այլ նաև Անգելինայի արտաքինը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Անգելինա Ավետյանն անդրադարձել է քննադատություններին, կարիերային և իհարկե սպասվող երգերին։

— Դուք շատերի համար հայտնություն եք և հայտնի դարձաք վերջին տեսահոլովակից հետո, բայց քչերը գիտեն ձեր անցած ճանապարհի մասին։ Կներկայացնեք որքա՞ն ժամանակ է՝ զբաղվում եք երգով և մինչ այս ինչ տեսահոլովակներ եք ունեցել։

— Ես երգով զբաղվել եմ դեռ մանկուց, նոր չեմ զբաղվում, ուղղակի պրոֆեսիոնալ ձևով չեմ զբաղվել, պրոֆեսիոնալ ձևով մոտ 6 ամիս է, որ զբաղվում եմ։ Սա իմ 3-րդ տեսահոլովակն էր։ Առաջին երգս Ռիչարդ Մադլենյանն ու Ավետ Բարսեղյանն են գրել, երկրորդ երգս Արման Անտոնյանը, իսկ երրորդ երգը՝ «Մեղքս որն է», իմ հեղինակային երգն է՝ ես եմ գրել բառերն ու երաժշտությունը։

— Առաջիկայում նորություններ լինելո՞ւ են։

— 3 նոր տեսահոլովակներ են լինելու, արդեն պատրաստ են, ուղղակի մյուս տարի որոշեցի հանձնեմ հանդիսատեսի դատին, որ միանգամից շատ չլինի։ Արման Անտոնյանն է գրել երգերս և իր հետ եմ համագործակցում։ Հունվարի 13-ին տեղի է ունենալու «Շնորհավոր ծնունդ» երգի պրեմիերան, «Մայրիկ» երգի պրեմիերան լինելու է մարտի 8-ին։ Մյուսը սիրո մասին տխուր երգ է։

— Դուետով հանդես գալո՞ւ եք, պայմանավորվածություններ կա՞ն։

— Դուետներ առայժմ չունեմ, բայց առաջիկա պլաններում կան։

— Դուք մասնագիտությամբ լրագրող եք, զբաղվե՞լ եք Ձեր մասնագիտությամբ։ 

-Աշխատել եմ թերթի խմբագրություններից մեկում, ուղղակի չեմ ցանկանում նշել, հիմա ուղղակի չեմ կարող համատեղել երգի հետ, որովհետև իմ ամբողջ օրը շատ հագեցած է անցնում։

-Վերջին տեսահոլովակից հետո շատերը քննարկում էին, շատերը քննադատում։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ քննադատություններին։

-Քննադատություններին շատ թեթև, շատ հումորով եմ վերաբերում, պարապ ժամանակ շատ քիչ եմ ունենում օրվա մեջ, որովհետև օրս շատ հագեցած է, ամբողջ օրը ես պարապում եմ, ձայնս եմ մշակում, նոր տեսահոլովակներով, նոր երգերով, ամբողջ օրս կարելի է ասել, որ ես պարապ չեմ լինում գրեթե։

-Ամենավատ մեկնաբանությունը ո՞րն է եղել Ձեր մասին, որ կարդացել եք։

— Ես չեմ զբաղվում մեկնաբանություններով, իմ մենեջերն է զբաղվում, որ քոմենթներ տեսնում է, ուղարկում է մեկ-մեկ։ Հավատացեք մի քանի օր առաջ մի քիչ ազատ ժամանակ ունեի, նայեցի ու միայն ծիծաղ արթնացրեց իմ մեջ։ Նախ՝ ես վատ զգացի, որ ես հայ եմ, իրենք էլ են հայ, հայի նախանձը՝ հայի հանդեպ։ Ես աղջիկ եմ, երգում եմ, եթե ձեզ դուր չի գալիս իմ երգը, դա չի նշանակում, որ պիտի քննադատեք, ես ինքս այսօր շատ երգչուհիներ կան, որ իրենց ձայնը հնարավոր է իմ ականջին այդքան էլ հաճելի չլինի, բայց ես չեմ քննադատել, իմ համար բոլոր աստղերն էլ շատ լավն են, բորորը, որովհետև իմ հայերն են։

Շատ հումորային եմ մոտեցել, ասեմ ձեզ, որ լավ ուրախացել եմ իրենց քոմենթները կարդալով, ուղղակի այնպիսի աբսուրդ բաներ էին գրում, ուղղակի թող այնպիսի բաներ գրեն, որ մի քիչ իրականությանը համապատասխանի, սիրուն չի էլի։

Ես նույնիսկ նայեցի էն մարդկանց էջերը, ովքեր գրել էին «կապիկ» ա, էս, էս, էս… ու հասկացա իրենց չարությունը որտեղից է գալիս՝ բնականաբար իրենց նկարները նայելով արդեն ամեն ինչ ինձ համար պարզ էր։

— Քննադատություններից զատ մարդկանց հետաքրքրում էր նաև, արդյոք Ձեր սիրտը զբաղվա՞ծ է։

  • Ոչ, իմ սիրտն այս պահին զբաղված չէ։