Կիևը դեռ մարդաշատ չէ, օդային տագնապները հաճախ են, սակայն այն նույնքան գեղեցիկ է, և արդեն մարտեր չկան արվարձաններում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի նաախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ լուսանկարներ հրապարակելով Կիևից, որտեղ շրջում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:

՛՛Այցելեցինք զոհերի հուշահամալիր։ Ցավոք, մեր հերոսները շարունակում են զոհվել ռազմաճակատում՝ ռուս օկուպանտների դեմ պայքարում, սակայն մեր հավատարիմ բարեկամների միջոցով, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, մենք ամեն օր ավելի ենք մոտենում հաղթանակին։

Շնորհակալ եմ Բորիս Ջոնսոնին՝ այցի ու Ուկրաինային աջակցելու համար։ Հաղթելու ենք, այլ ճանապարհ չունենք՛՛,-նշել է Զելենսկին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անսպասելի այցով Կիև է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: