Ինչպես արդեն հայտնել ենք, ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին «Հարսնաքար» ռեստորանում ընթանում է ՀՀԿ-ի տարեվերջյան հավաքույթը։

Դահլիճն, ինչպես և սպասվում էր, լեփ-լեցուն է՝ ավելի քան 700 հոգի է ներկա հավաքույթին:

Ներկա է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:  Վերջինս ողջունել և շնորհավորել է ներկաների գալիք Նոր տարին:

Նարկաների մեջ են նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Արա Վարդանյանը և այլք:

Մեր տեղեկություններով երգում է Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, Ռազմիկ Ամյանը:

Երգել է նաև Էդուարդ Շարմազանովը՝ կատարելով Նժդեհի մասին երգ, իսկ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը և Արման Սահակյանը մի քանի այլ ՀՀԿ-ականների հետ կատարել են իրենց  նոր հիթը՝ «Իմ լավ ընկեր»-ը: