Ապրիլի 23-ին հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։ Դարձյալ կոտրել են Դավիթ Բեկի փողոցում՝ Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ անհայտ անձինք կոտրել են արձանի ոտքերը, վնասել ձեռքերը, գլխի հատվածը։ Չարագործները թողել են նաև գրառում։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ Ներկայում ուսումնասիրվում են դեպքի վայրի հարևանությամբ գտնվող տեսախցիկները։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։