Հրապարակախոս Նարին Փայլակյանը գրում է.

Մենք համբերատար սպասեցինք

Սամակատ քշեցիք, տունտունիկ խաղացիք …դիմադրեցիք ,փրկեցիք ,ընդդիմացաք… գնացիք հեռվից եկաք։

Աննախադեպ հուժկու հանրահավաք հայտարարեցիք , էլի համբերատար սպասեցինք։

Բա հետո՞

Մենք մեղավո՞ր ենք որ ձեր աննախադեպը` Սերժով Քոչարյանով, dաշնակ-մաշնակով հանդերձ 6-7 հազար էր։

Հիմա էլ սելֆի, ճառեր, վրաններ, աթոռներ պոկել …տուն չենք գնալո՜ւ։

Է մի գնացեք ,եթե էդքան արժանապատվություն չունեք որ ձեր պարտությունը ընդունեք,ուրեմն` քնեք փողոցներում ։

Էլ ի՞նչ շանս տանք որ հասկանաք, ձեր կեղծ հայրենասիրությանը էդքան մարդ է հավատում ,դրանից ավել չեք շատանալու ,և մի 6-7 հազար մարդը իրավունք չունի ողջ հայության անունից խոսելու։

Մի կաթիլ ազնվություն ունեցեք ու խոստովանեք որ մարդկանց խաբել եք, թե` լուրջ հովանավորներ ունեք։

Ասում էիք` եկեք, որ գնա։

Եկա՞ք. դե գնացեք։