Ընկերուհիս ամեն օր պարտադիր գնում ա հանրահավաքներին: Ասում ա՝ էս մեր երկրի լինել, չլինելու հարցն ա ու պետք ա պայքարենք, որ վաղը ապրենք նորմալ երկրում, մեր էրեխեքն էլ ունենան լավ ապագա:

Էսօր պատմեց, որ էրկու օր առաջ հերթական քայլերթն ա էղել: Ասում էր իրանց հետ քայլում էր նաև Լևոն Քոչարյանը: Ինքը դիմացից էր քայլում, իսկ ժողովուրդն արդեն հետևտրից: Ասում ա մի պահ մեկ էլ տեսանք Լևոնը վազելով դեմից գնաց հետև ու բոլոր աղջիկներին ու կանանց ասում էր՝ ժողովուրդ, դուք մեջտեղ անցեք:

Հետո հասկացել են, թե իրականում ինչ էր կատարվում: Կարմիր բերետավորները սկսել էին հարձակվել ու բրդբրդել մարդկանց՝ փորձելով բացել շղթան, դրա համար էլ Լևոնենք գնացել են իրանց դեմ պայքարելու, աղջիկներին ու կանանց էլ ասել են, որ մեջտեղ գնան, որ հանկարծ վնասվածք չստանանք:

Հենց որ իրավիճակը հանդարտվել ա, Լևոնը նորից գնացել ու սկսել ա երթի դիմացից քայլել:

Ես որ զարմացել էի: Իրականում այ տենց պետք ա լինի տղամարդը ու իսկական պայքարը: