Մոսկվայի հյուրանողներից մեկում հայտնավերվել է աղջկա դի` «դերային խաղերի համար» նախատեսված ձեռնաշղթայով մահճակալին կապված: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

27-ամյա աղջկա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, հյուրանոցային համարն էլ պատվիրված է եղել նրա անունով: Հայտնի չէ, թե նրա հետ ով է եղել սենյակում:

Նախնական տվյալներով` իրավապահները փնտրում են մի տղամարդու, որի անունը չի նշվում: Աղբյուրը հայտնում է, որ սենյակում գտնվել է սպիտակ գույնի անհայտ նյութով փաթեթ, որն ուղարկվել է փորձաքննության: