Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում պարեկները Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսսան» մանկիշի ավտոմեքենան և վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, կասկած է առաջացել, որ վարորդը՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Լուսինե Վ.-ն, գտնվում է ոչ սթափ վիճակում: Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության: Նա եղել է ոչ սթափ:

Երբ պարեկները կնոջը հայտնել են, որ պետք է զրկեն 1 տարի ավտոմեքենան վարելու իրավունքից, նա սկսել է պարեկների հասցեին հնչեցնել հայհոյանքներ, հարձակվել և հարվածներ է հասցրել նրանց:

Պարեկներն, ըստ սկզբնաղբյուր կայքի, փորձել են հանդարտեցնել Լուսինե Վ.-ին, սակայն վերջինս շարունակել է հայհոյել, իր ձեռքի բջջային հեռախոսով հարվածներ է հասցրել պարեկներին, ապա մաստակը թքել նրանց վրա:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում