42-ամյա Նանար Գրիգորյանը հուզմունքով է հիշում՝ անձրևոտ եղանակը որդու սիրած եղանակն էր։ Որդին՝ Մհերը, հաճախ էր անձրևի ժամանակ տնից դուրս գալիս, ի պատասխան մոր հորդորի, որ կմրսի, ասում էր՝ անձրևը մարդուն հանգստացնում ա։

Եղանակը, անձրևը՝ ամեն ինչն են իրեն հիշեցնում»,- ասում է որդեկորույս մայրը, որն ամեն վայրկյան որդու մասին հուշերով է ապրում։

Նանարի տղան՝ 18-ամյա Մհեր Գրիգորյանը, զ ո հ վ ել է 44-օրյա պшտերազմի ժամանակ Ֆիզուլի-Ջրական հատվածում։

Մայրն ասում է՝ որդին զ ո հ վ ել ուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 9-ին, շատ ուրախ է խոսել, ասել է՝ ամեն ինչ լավ է, հպարտացել՝ «ի՜նչ շարասյուն ենք ոչնչացրել»։

Գրիգորյանները մինչ այդ տեղյակ չեն եղել, որ իրենց որդին առաջնագծում է, քանի որ Մհերն ասել է, թե հեռու են, նորակոչիկներին մшրտի դաշտ չեն տեղափոխել։

Մայրը նշում է՝ ի տարբերություն հոկտեմբերի 9-ի, որդու հաջորդ օրվա զանգը անհանգստացնող էր․ «Ահավոր լռություն էր, ինձ էդ էնքան վшխեցնող էր, ասեց՝ մա՛մ ջան, պապային լավ կնայես, իմ մի հատիկին (քրոջը էդպես էր ասում) լավ կնայես, քեզ լավ կնայես, լա՛վ մնացեք… Ասեցի` ինչեր ես խոսում, ասեց՝ հարմարցնեմ, էլի կզանգեմ»,- պատմում է մայրն ու ասում՝ որդին այլևս չզանգեց։
Մայրն ասում է՝ որդու հետ կապ հաստատել չկարողանալուց հետո սկսել են փնտրել ամենուր, սակայն միշտ լսել են՝ սպասեք։
«Որ ցուցակները դնում էին, ես ամեն անունից մ ե ռնում էի, ասում էի՝ քոռանան ձեր մերերը, չտեսնեն, բայց ես չքոռացա։ 57 օր անց փակ բերեցին երեխուս»,- մորմոքով ասում է մայրը։
Նանարն ասում է՝ որդու զ ո հ վ ել ուց հետո ինքն էլ է մш հшցել, շնչում է, ֆիզիկապես գոյություն ունի, բայց՝ «չկամ, չեմ ապրում, որովհետև ես իմ տղով էի ապրում։ Ես ունեմ տղա, աղջիկ, բայց Մհերս ուրիշ էր»։
Նանարը ցավով ասում է՝ կիսատ մնացին որդու բոլոր երազանքներն ու նպատակները։ Որդուց մնացին միայն հուշերն ու անհուն կարոտը։ Նանարի ականջին անընդհատ որդու «մամ ջան»-ն է։
«Էսօր ես ապրում եմ իրա ամեն մի բառով, չեմ անում էն, ինչ չէր սիրում, ինքը իմ ամեն ինչն ա, իմ աշխարհն ա»։
Մհեր Գրիգորյանը հետմшհու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։