Մոդել, դերասանուհի եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից ու տիտղոսակիր Շուշան Երիցյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված սեւ-սպիտակ կադրում մոդելը կրում է համարձակ դեկոլտեով բոդի, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը, սպիտակ վերնաշապիկ, սեւ վերնազգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Հրապարակումը Շուշանը չի մեկնաբանել։