Starnews.am-ը գրում է․

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը: Դերասանի ընտանիքի անդամները դեռևս որևէ գրառմամբ հանդես չեն եկել: Նշենք, որ Ռաֆայել Քոթանջյանի կինը նույնպես ֆեյսբուքյան էջ ունի, թեպետ նա ակտիվ չէ համացանցում: Տիկին Ալլան հիմնականում ընտանեկան հրապարակումներ է անում: Հավելենք, որ ամուսինը միշտ առանձնակի ջերմությամբ էր արտահայտվում նրա մասին

Իրենց հանդիպման մասին Ռաֆայել Քոթանջյանը պատմում էր հետևյալը. «Ալլային հանդիպել եմ թատրոնում, եւ ամեն բան շատ հստակ էր. նա էր իմ կյանքի կինը։ Ես շատ երջանիկ եմ, որ ճիշտ ընտանիք եմ կազմել, այդ ամենի ապացույցն այսօր իմ խելացի եւ գրագետ թոռնիկներ են։ Կինս ինձնից լավ է զգում անգամ իմ առողջական խնդիրները։ Քանի կինս կողքիս է, մեջքս պինդ է» (Bravo.am)։

Նշենք, որ տիկին Ալլան նշում էր, որ անթերի ամուսին ունի. «Քոթանջյանն անթերի մարդ է, անասելի հիանալի ամուսին, ուշադիր հայր, աննկարագրելի հոյակապ պապիկ, լավ սկսեսրայր։ Ապրում է ուրիշ աշխարհում: Հիշում եմ՝ Վարդավառ էր, նստած էր տանը, եկան մի խումբ երեխաներ, խաղացինք ջրոցի հենց տան մեջ: Ամբողջ տունը ջուր էր, իսկ Ռաֆայելը նստած հաղորդում էր նայում: Մենք բղավում էինք, խաղում, ծիծաղում: Ինչեւէ, երեխաները գնացին, նա վեր կացավ եւ հարցրեց՝ ինչ է կատարվել, ինչու է ամբողջ տունը ջուր… Յուրօրինակ մարդ է, նրա նման երկրորդը պարզապես չկա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: