Բլինչիկ գովազդելուց և ֆեյք լուրերից բողոքելուց առաջ վատ չէր լինի ցավակցել հարևան Իրանին,եթե ոչ վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի,ապա գոնե ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի կամ անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով,եթե իհարկե դեռ նման պաշտոնյա ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ, նախկին ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը:

«Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ

Բլինչիկ գովազդելուց և ֆեյք լուրերից բողոքելուց առաջ վատ չէր լինի ցավակցել հարևան Իրանին,եթե ոչ վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի,ապա գոնե ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի կամ անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով,եթե իհարկե դեռ նման պաշտոնյա ունենք։

Ի տարբերություն Թուրքիայի,Իրանը միշտ դրսևորել է հավասարակշիռ մոտեցում Արցախի հարցում և հոգատար վերաբերմունք է դրսևորել՝ թե մեր համայնքի, և թե մեր հոգևոր հաստատությունների նկատմամբ։

Այդ առումով դրական է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի ցավակցական ուղերձը բարեկամ Իրանի ժողովրդին։

Մեր տարածաշրջանին խաղաղություն եմ մաղթում,իսկ ՀՀ իշխանություններին՝ իրավիճակի սթափ և ամբողջական գնահատական։

Հ.Գ.Հարևան երկրին ցավակցելը բլինչիկին վնաս չէ»,- գրել է  նա: