«Ինչ լավ է Ես հեռուստացույց չունեմ տանը։ Այսօր մի վայրկյանում սթրես ապրեցի ալիքները փոխելով և մի քանի բան ականջիս հասնելուց հետո»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

««Հոգեբան» Մադաթյանը ասում է. «Մեր նախագահը (Քոչարյանը) շատ բան արեց «Արա քցի ջուրը» սկզբունքով, բայց ինչ իմանար, որ այսօրվաները պետք է էդ լավությունը անտեսեն փակեն»։ Մոտավոր էս տեքստը ։
Պապս կասեր. «Գլխիդ ձյուն գա, դու ամոթ չունիս»։
Այո, արել է և ոչ թե քցել է ջուրը, այլ փորձել է ջրել արածները, բայց փաստը մաքրի, հո մեր տեսածն ու ապրածը չի մաքրի»,-գրել է նա: