Տասնյակ մարդիկ են մահացել և վիրավորվել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հոգեհանգստի արարողության ժամանակ առաջացած հրմշտոցից: Ինչպես հայտնում է AlJazeera-ն, այս պահին հայտնի է 40 զոհի և 213 վիրավորի մասին: Իշխանությունները հետաձգել են հոգեհանգստի արարողությունը, քանի որ մտավախություն են ունեցել, որ հետագայում իրավիճակն ավելի կսրվի և զոհերի թիվը կշատանա: