Կանայք գինեկոլոգի մոտ գնալիս շատ են անհանգստանում տարբեր մանրուքների վերաբերյալ, սակայն իրականում այդ մանրուքների վրա բժիշկներն այդքան էլ ուշադրություն չեն դրաձնում։ Շատ ուրիշ հարցեր կան, որոնք ուղղակի նյարդայնացնում են գինեկոլոգներին։Կարևոր տեղեկության պահումՀաճախ հիվանդները լռում են որոշ բաների մասին՝ կարծելով, որ դրանք մանրուքներ են, սակայն իրականում բժշկի համար կարևոր է ամեն ինչ իմանալ Ձեր օրգանիզմի մասին։ Կանայք չեն հասկանում, որ լիարժեք ախտորոշման համար անհրաժեշտ է իմանալ ամեն ինչ տվյալ օրգանիզմի վերաբերյալ։Վատ հիշողությունԲժիշկներին նյարդայնացնում է, երբ անգամ երիտասարդ աղջիկները չեն հիշում, թե ինչ դեղեր են ընդունել մեկ ամիս առաջ։ Նոր մասնագետի մոտ գնալիս անպայման վերցրեք նախորդ մասնագետի կատարած նշանակումները, քանի որ բուժման համար կարևոր են բոլոր փաստերը։

Գինեկոլոգի մոտ գնալուց առաջ պարտադիր նայեք, թե երբ է վերջին անգամ եղել դաշտանային ցիկլը։ Ձեզ անպայման դա կհարցնեն։

Համացանցից ախտորոշում

Այսօր համացանցը շատ մեծ հնարավորություններ է տալիս մարդուն, գրեթե բոլորը բժշկի մոտ գնալուց առաջ համացանցում փնտրում են իրենց խնդրի պատճառները, բուժումը, ստուգման ձևը, ամեն ինչը։ Սակայն հարկ է նշել, որ բժշկությունը բավականին շատ նյուանսներ ունի, և համացանցը Ձեզ չի օգնի ախտորոշում տալ խնդրին։

Ամենատարածված խնդիրը դա հակաբեղմնավորիչների ինքնուրույն նշանակումն է։ Իրականում դրանք նշանակելուց առաջ բժիշկը պետք է անալիզներ վերցնի հորմոնալ ֆոնը ստուգելու համար, այնուհետև տա անհրաժեշտ հակաբեղմնավորիչը։ Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել տարիքը։

Հորմոնալ դեղամիջոցների մասին միֆեր

Հորմոնալ դեղամիջոցների վերաբերյալ շատ կարծիքներ կան։ Մարդկանց մեջ տարածված է այն կարծիքը, որ հորմոնները կարող են քաղցկեղի կամ գիրացման պատճառ դառնալ։ Իրականում սա 20-րդ դարից եկած կարծրատիպ է։ Այժմ հորմոնալ դեղամիջոցներն այնքան են զարգացել, որ դրանց մեջ հորմոնի քանակը նվազել է։ Ավելին՝ դրանք ոչ թե վնասում են օրգանիզմին, այլև լավացնում են մաշկի, մազերի որակը, ինչ-որ տեղ՝ անգամ կանխում քաղցկեղի առաջացումը։

Ուշացած դիմում

Կանայք պետք է հաճախեն գինեկոլոգի մետ 6 ամիսը մեկ։ Սակայն կանայք հիմնականում հիշում են գինեկոլոգի մասին կա՛մ հղիության ժամանակ, կամ սուր ցավերի։ Հենց այդ ժամանակ էլ լինում են դեպքեր, երբ ախտորոշվում է մի հիվանդություն, որը կբուժվեր վաղ շրջանում, սակայն խորացված վիճակում օգնություն չկա։ Ուշացումը կարող է բերել անպտղության կամ էլ վիրահատական միջամտության։

While women go to a gynecologist, they are very concerned about various details, but in reality doctors do not pay much attention to these details. There are many other issues that just irritate the gynecologists.

Often patients keep silent about things that they think are trifles, but in fact, it’s important for the doctor to know everything about your body. Women do not understand that to be fully diagnosed it is necessary to know everything about the organism.

Bad memory

It annoys doctors when even young girls do not remember what medication they took a month ago. When you go to a new specialist, be sure to take the appointments made by the previous specialist, as all the facts are important for the treatment.

Before going to a gynecologist, be sure to check out the last menstrual cycle. You will definitely be asked this.

Internet diagnostics

Nowadays, the internet gives a lot of opportunities to the person, almost everybody goes to the doctor before searching for the reasons for their problem, the treatment, the way of checking, everything. However, it should be noted that medicine has many nuances, and the Internet will not help you diagnose the problem.

The most common problem is the appointment of contraceptives. In fact, before prescribing them, the doctor should take tests to check the hormonal background and then give the necessary contraceptive. In addition, age must be taken into account.

Myths about hormonal drugs

There are many opinions on hormonal drugs. It is widely believed that hormones can cause cancer or obesity. In fact, this is a stereotype from the 20th century. Now hormonal drugs are so developed that the amount of hormones in them has decreased. Moreover, they not only harm the body, but also improve the quality of the skin, hair, and to some extent, even prevent cancer.

Late application

Women should go to the gynecologist every 6 months. However, women mostly remember the gynecologist during pregnancy or severe pain. There are times when an illness is diagnosed that would cure at an early stage, but there is no help at all. Delay can lead to infertility or surgery.