Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, 8 տարվա ազատազրկման է 68-ամյա տղամարդուն՝ աղջկան ծեծելով սպանելու համար։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ 2018 թվականի ապրիլի 20-ին Մասիս քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ բռնության հետքերով. Պարզվել է, որ բռնության հեղինակը նրա հայրն է, որն առաջին իսկ պահից ընդունել է մեղադրանքը, զղջացել կատարվածի համար։

Ընտանիքի հայրն իր կնոջ մահից հետո շարունակել է ապրել իր երեք զավակների՝ որդու եւ երկու դուստրերի հետ Մասիս քաղաքում։

Աղջիկներից մեկն ամուսնացել է, իսկ հետագայում տանից հեռացել ու առանձին է ապրել նաեւ որդին եւ Մասիսի բնակարանում հայրը շարունակել է ապրել իր մի աղջկա հետ։

Ամբողջությամբ՝ սկզվբաղբյուր կայքում։