Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Իրանի կողմից ուկրաինական ինքնաթիռի խոցման վերաբերյալ խոստովանությանը, հայտնում է korrespondent.net-ը:

«Այսօրվա առավոտը բարի չէր, սակայն ճշմարտություն բերեց: Դեռ մինչ միջազգային հանձնաժողովի աշխատանքների ավարտը, Իրանն ընդունել է ուկրաինական ինքնաթիռի խոցման հարցում մեղքը: Սակայն մենք պնդում ենք մեղքի լիարժեք ընդունման հարցում: Իրանից ակնկալում ենք լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնելու պատրաստակամություն, մեղավորների պատասխանատվության ենթարկում, մահացածների մարմինների վերադարձ, փոխհատուցում, դիվանագիտական ալիքներով պաշտոնական ներողություն»,-հայտարարել է նախագահը:

Նա նաև հույս է հայտնել, որ հետաքննությունը հետագայում կանցկացվի առանց արհեստական հետաձգումների և խոչընդոտների:

«Մեր 45 մասնագետները պետք է արդարության հաստատման համար ամբողջական հասանելիություն և փոխգործակցություն ունենան»,- հավելել է Զելենսկին: