ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ Քննչական կոմիտեից, որտեղ հարցաքննվել է: NEWS.am-ի հարցին, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել, վարչապետը չպատասխանեց՝ նշելով, որ շուտով կլինի հաղորդագրություն:

Նշենք, որ հարցաքննությունը տեւել է մոտ 40 րոպե: Նրան ճանապարհեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել Քննչական կոմիտեից՝ նշելով, որ պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: