SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողերը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում քաղաքացուց խոշոր չափի շորթում կատարելու պահին տաք հետքերով բռնել և Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն են բերման ենթարկել 37-ամյա Լիլիթ Դավթյանին:

Կայքի տեղեկություններով՝ վերջինս մի քանի անգամ շորթման եղանակով գումար էր ստացել «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության նախագահի օգնական Տիգրան Հովակիմյանից:

Երեկ՝ հունվարի 17-ին, Լ. Դավթյանը եղել է իր վարած KIA մակնիշի 50 CQ 150 համարանիշի ավտոմեքենայով և գումարը ստանալիս այն նախօրոք եղել է փորձագետի կողմից մշակված, որը հայտնաբերվել է Լ. Դավթյանի ավտոմեքենայի մեջ:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պահպանվող հատուկ տարածք