1in.am-ը գրում է.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Կարինե Մ.-ի և Սիմոն Մ.-ի գործի դատական քննությունը:
Ամբաստանյալները հայր և դուստր են:

Դեպքի պահին հայրը 66 տարեկան էր, դուստրը՝ 42:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները:

Արմավիրի մարզի բնակչուհի Կարինե Ս.-ն ամուսնացել էր համագյուղացու հետ: Ամուսինների հարաբերությունները լարված են եղել: 2011 թվականի փետրվարին Կարինեի եղբայրն ու ամուսինը վիճաբանել են, որի ժամանակ Կարինեի ամուսինը դանակով հարվածներ է հասցրել ու սպանել կնոջ եղբորը: Այդ արարքի համար նա դատապարտվել է 10 տարի ազատազրկման:

Կարինեն շարունակել է բնակվել ամուսնու ծնողների տանը՝ իր համար առանձին մուտք բացելով: Նա բնակվել է նաև նույն գյուղում գտնվող իր հայրական տանը:

2016 թվականի հուլիսի 31-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Կարինեն նախկին ամուսնու կողմից եղբորը սպանելու համար՝ սպանությունից 5 տարի անց, նախկին սկեսուրից ու սկեսրայրից վրեժխնդիր լինելու նպատակով, հոր հետ նախնական համաձայնությամբ գնացել է սկեսրայրի տուն, որտեղ, ըստ մեղադրանքի՝ Սիմոն Մ.-ն՝ ուրագով, իսկ Կարինեն՝ փայտով, դիտավորությամբ հարվածներ են հասցրել տուժողներ Սուրեն Ե.-ի ու Աիդա Ե.-ի մարմնի տարբեր մասերին:

Մանրամասները` 1in.am-ում