Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ավտոբումի վերջնական ավարտին կամ մահվանը մնաց ընդամենը 10 օր։
Հետևանքներ՝

Գյումրիում անիմաստ կառուցվող հսկա մաքսատուն, որը դեռ նոր է սկսելու գլխացավանք դառնալ բիզնեսի գլխին, մինչ այս դեռ կարկանդակներն էին։
Վարկերի աննորմալ աճ։

Շուտով վարկային պարտավորությունների կատարման հետ խնդիրներ։

Աննախադեպ հարկային մուտքերի նվազում և ստիպված վարչարարության խստացում՝ բացը լրացնելու մղումով։ Քաղաքական ձեռքբերումների պահպանման գերխնդիր։

Բնակչության եկամուտների որոշակի նվազում։

Ավտոմեքենաների գների կտրուկ անկում, ինչի հետևանքով լճացում, խցանումներ, պարկինգի խնդիր, վթարներ։

Իհարկե սրանք կարճաժամկետ խնդիրներ են, 1-2 տարում սպառվող։ Դե իհարկե խելամիտ կառավարման արդյունքում։ Ամբիցիոզ մոտեցման դեպքում՝ երկարաժամկետ գլխացավանք։

ՀԳ. Լավ լուրն էլ այն է, որ մի բոլ ՓԱԿՈՎԻ մեքենա կլինի վաճառքում»: