ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ նիստերի դահլիճում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հայտարարությանը, որտեղ վերջինս իմքայլական պատգամավորներից մեկին համեմատել է Արմեն Աշոտյանի հետ:

«Ներկայացնում ենք Արմեն Աշոտյանի գրառումը ամբողջությամբ.

ԼՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր իմքայլական պատգամավորներից մեկին համեմատել է ինձ հետ:

Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել: Ոչ վերից վար, ոչ էլ բոլորին՝ միասին վերցրած:

Իսկ, եթե ինձ հիշելու պատճառն այլ է, օրինակ՝ նախկինում տարած հոգեբանական տրավմա, լատենտ համակրություն կամ ԱԺ դահլիճում շրջող Համլետի հոր ուրվականը, ապա նա պարզապես կարող է հավաքել իմ հեռախոսահամարը ՝ առանց փնտրելու իմ շողքն որոշ պատահական և անդեմ անցորդների մեջ»: