SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթւոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Միքայել Մ-ի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 24-ին իր կնոջը՝ 29-ամյա Լ. Մ-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում 38 շաբաթական հղիության փուլում Կեսարյան հատումը ժամանակին չեն իրականացրել, ինչի արդյունքույմ նույն օրը, ժամը 03։00-ին, կինը, ով Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, պտղին ծննդաբերել է մահացած։ Միքայել Մ-ն ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը կատարվել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ ճիշտ կատարելու հետևանքով։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։