Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա այսքանից հետո ո՞ւմ պետք է համարել դավաճան:

Ի դեպ, «կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» ճիշտ կանես փնտրես քո շրջապատում, Նիկոլ: Հերիք է կախվես հանրապետականից: Չհամարձակվես քո սեփական ձախողումները մեզ վերագրել: Իսկ վիրավորանքներով խոսելը փաստում է քո փաստազուրկ եւ պարտված լինելու մասին, պարոն պոպուլիզմի տրիբուն:

Ու դո՞ւ ես սրբությունից խոսում, մարդ, ով սիրո եւ համերաշխության անվան տակ ատելություն է քարոզում, ժողովրդին սեւ ու սպիտակի բաժանում, ասֆալտին փռում, թաթիկներ կտրում, Ալիեւին կիրթ եւ նորմալ համարում, իսկ Արցախի հերոսներին անվանարկում: Հիմա այսքանից հետո ո՞ւմ պետք է համարել դավաճան»: