ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ վերջինիս պաշտպանի կողմից համացանցում հրապարակում է տարածվել` մեղադրանքի ոչ ճիշտ որակված լինելու վերաբերյալ:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների փոխկապակցված համակցությամբ՝ 2019թ. սեպտեմբերի 18-ին Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով:

2019 թվականի սեպտեմբերի 25-ին ստացվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը՝ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և վերջինիս ավելի ծանր հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու մասին, որի հիման վրա նախատեսվում է փոփոխել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված
մեղադրանքը և նրան նոր մեղադրանք առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար:

Միաժամանակ հայտնվում է, որ նախաքննության ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Within the framework of the preliminary investigation of the criminal case being investigated by the General Investigation Department of the RA Investigative Committee of the RA Investigation Committee, Vladimir Gasparyan’s allegation was circulated on the Internet on the basis of the allegation of incorrect qualification.

In this connection, we consider it necessary to state that, in conjunction with the sufficient evidence obtained in the criminal case initiated under Article 375 մաս 1 of the RA Criminal Code, Article 179 3 3 (1). On September 18, 2006 Vladimir Gasparyan was charged with Article 375, Part 2 of the RA Criminal Code.

On September 25, 2019, the prosecutor overseeing the legality of the investigation was instructed to change the charge against Vladimir Gasparyan and to charge him with a heavier article under Article 179 of the Criminal Code of the Republic of Armenia, on the basis of which Vladimir Gasparyan is expected to be amended.
the charge and bring him a new charge for particularly large-scale waste.

At the same time, it is reported that during the preliminary investigation the damage caused to the state by the criminal activities of Vladimir Gasparyan and other officials in the amount of 54,790,433 AMD was restored by the brother of the third president of Armenia Alexander Sargsyan.

The preliminary investigation continues.

Information of the RA Investigation Committee and
public relations department