Քուվեյթից ամուսնական զույգը ձերբակալվել է սոցցանցում տեսանյութ հրապարակելուց հետո: Տեսանյութում ամուսինը հարդարել է կնոջ մազերը: Գրում է Daily Mail-ը:

Պահպանողական օգտատերերին դուր չի եկել այն փաստը, որ կինը ցուցադրել է իր մարմինը, քննարկել անպարկեշտ թեմաներ, իսկ տղամարդը չի միջամտել դրան:

Քննությունը պնդում է, որ նրանք դիտավորյալ են տեսանյութը հրապարակել սոցցանցում: Այդ կերպ իբր նրանք ցանկություն են ունեցել օգտատերերի մոտ հույզեր առաջացնել՝ դրդելով նրանց գրել ցասումնալից մեկնաբանություններ, որից հետո մտադիր են եղել նրանց դեմ դատական գործեր հարուցել: