Արդեն քանի օր է՝ համացանցում իսկական իրարանցում է: Նորաձեւության շաբաթվա շրջանակում հենց նորաձեւության համաշխարհային կենտրոնում՝ Միլանում, իտալական հանրահայտ ապրանքանիշի՝ «Գուչիի» 2020թ. գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությանն առաջին անգամ մասնակցել է հայուհի: 23-ամյա Արմինե Հարությունյանը տարօրինակ է համարում այս օրերին մարդկանց այսօրինակ ուշադրությունն իր անձի հանդեպ: Մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայներ Արմինեն BRAVO.am–ին պատմել է, թե ինչպես է հայտնվել Միլանում, ինչու էին ընտանիքի անդամներն անհանգիստ, եւ ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող կարծիքներին:

Սիրելի խմբի համերգը` ճակատագրական

Գարնանն ընկերուհուս հետ Բեռլին էի գնացել՝ իմ սիրելի կորեական խմբի համերգին: Երկար էի սպասել այդ համերգին, կարծես երազանք լիներ: Բեռլինի փողոցներում զբոսնում էինք, երբ մի աղջիկ մոտեցավ, պարզվեց՝ փնտրում էր հետաքրքիր արտաքինով մարդկանց: Ինձ նկարեց, տեղադրեց իր էջում, փոխանակվեցինք հեռախոսահամարներով:

Անսպասելի հաղորդագրությունը

Արդեն Երեւանում էի, երբ նա գրեց ինձ: Պարզվեց` նկարս ուղարկել է «Գուչիին»: Նրանք էլ ինձ հրավիրում են քասթինգի` «Կրուիզ շոու»-ի համար: Չկարողացա գնալ, քանի որ վիզայի խնդիր կար: Ասացին, որ ուզում են գարուն-ամառ շոուի համար նաեւ տեսնել: Ֆինանսական բոլոր ծախսերն իրենք են հոգացել: Գնացի, մասնակցեցի քասթինգի ու ընտրվեցի: Քասթինգի պահը չեմ հիշում. այնքան լարված եմ եղել, նույնիսկ չեմ հիշում՝ քայլել եմ, թե կանգնել: Հաճելի էր, որ ընտրվեցի, բոլորն էլ շատ գեղեցիկ էին, տարբերվող, արժանի էին ընտրվելու: Մտերմացել եմ մոդելների հետ: Բոլորն էլ անհատներ են ու շատ հետաքրքիր մարդիկ:

Առաջին անգամ

Շատ լարված էի, քանի որ իմ կյանքում առաջին անգամ էի նման մասշտաբի շոուի մասնակցում: Առաջին օրը շատ տարօրինակ օր էր: Ընկերներս նախորդ օրն էին ամուսնացել ու մեղրամսի հենց Միլան էին մեկնում: Այնպես ստացվեց, որ միասին մեկնեցինք, իրենց հետ զբոսնեցի քաղաքով ու լարվածությունը մի քիչ թուլացավ: Ընկերներս ինձ միշտ աջակցում են, շատ էին ուրախացել: Ընտանիքիս անդամները սկզբում շատ էին վախենում, քանի որ կասկածելի է նման առաջարկ ստանալը, բայց նաեւ շատ էին հպարտանում:Առաջարկներ այս պահին դեռ չկան, բայց շատ հաճելի կլիներ, եթե լինեին:

«Ամեն մեկն ունի իր կարծիքը»

Այդ օրը վաղ առավոտից հավաքված էին բոլոր վարսահարդարները, դիմահարդարները, մատնահարդարները ու ամեն մեկն ուներ իր գործառույթը: Մեկ անգամ էլ փորձ արեցինք այդ օրը: Երբ արդեն հարթակին էի, չգիտեմ` ինչու, աչքերս անընդհատ արցունքոտվում էին: Ես պահում էի ինձ, որ մեկ կաթիլ արցունք էլ չգար: Մեծ էներգիա ստացա այդ պահին:

Սկզբում հետեւում էի, թե ինչ մեկնաբանություններ են գրում, հիմա՝ ոչ: Ժամանակ չունեմ մեկնաբանություններ կարդալու համար: Ամեն մարդ ունի ինքնաարտահայտվելու իր իրավունքը, ունի իր կարծիքը: Ես էլ ունեմ իմ կարծիքը թե՛ իմ, թե՛ շրջապատիս մասին:

Մինչ ցուցադրությունը

Սովորել եմ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայնի բաժնում: Հետո ե՛ւ բակալավր, ե՛ւ մագիստրատուրա սովորել եմ Թատերական ինստիտուտում: Հիմա աշխատում եմ` որպես գրաֆիկ-դիզայներ: Իրականում իմ մասնագիտությունը, կարծում եմ, կօգնի մոդելային ասպարեզում: Մեր ընտանիքում բոլորը նկարիչներ են: Մեծանալով այդ միջավայրում` միշտ տարբերվում ես քո մտածելակերպով, աշխարհայացքով:

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Արմինեի անձնական արխիվից

It’s been a real stir on the internet for a few days now. As part of the Fashion Week at the World Fashion Center in Milan, the famous Italian brand Gucci’s 2020 For the first time, an Armenian woman participated in the Spring-Summer collection show. Armine Harutyunyan, 23, finds it strange these days that people’s attention to her personality is strange. Graphic designer Armine told BRAVO.am how she appeared in Milan, why her family was anxious, and how she treated her opinions.

Favorite band concert fatal

I went to Berlin with my girlfriend in spring for my favorite Korean band. I had been waiting for that concert for a long time, as if it were a dream. We were walking in the streets of Berlin when a girl came up and found that she was looking for interesting people. He painted me, put it on his page, exchanged phone numbers.

Unexpected message:

I was already in Yerevan when he wrote to me. It turned out that my picture had been sent to Gucci. They also invite me to a casting for the Cruise Show. I couldn’t go because there was a visa issue. They said they would like to see a spring-summer show as well. All the financial expenses are borne by them. I went, casting, and got elected. I don’t remember the casting moment. I was so tense, I don’t even remember whether I was walking or standing. It was nice that I was elected, they were all very beautiful, different, worthy of being elected. I got close to the models. All of them are individuals and very interesting people.

First time

I was very tense because I was participating in a large-scale show for the first time in my life. The first day was a very strange day. My friends got married the previous day and were going to Milan for the honeymoon. It turned out that we were leaving together, I was walking around the city with them, and the tension was a little relaxed. My friends always support me, they were very happy. My family members were very scared at first because it was suspicious to receive such an offer, but they were also very proud of it. There are no offers at this time, but it would be nice if they were.

“Everyone Has Their Opinion”

From that early morning on, all hairdressers, hairdressers, manicures were assembled and each had its function. We tried again that day. When I was already on the platform, I don’t know why, my eyes were constantly tearing. I was holding myself back for a drop of tears. I got a lot of energy at that moment.

At first I was watching what they were writing, now I wasn’t. I don’t have time to read comments. Everyone has a right to self-expression, an opinion. I have my own opinion about myself and my surroundings.

Before the screening:

I have studied Department of Design at Terlemezyan State College of Fine Arts. Then I got my bachelor’s and master’s degrees in Theater Institute. Now I work as a graphic designer. In fact, my profession, I think, will help in the model field. Everyone in our family is an artist. Growing up in that environment, you are always different in your thinking, outlook.

Interview by Mariam Khachatryan / Bravo.am/
Photos from Armine’s personal archive