Աննա Վելիցյանն իր նոր ֆոտոշարքում ներկայացել է սեքսուալ կնոջ կերպարով։ Երիտասարդ դերասանուհին լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին ու խոսել ֆոտոշարքն իրականացնելու գաղափարի, սեքսուալության ու գեղեցիկի չափանիշների մասին։

Լուսանկարների շարքը դերասանուհին իրականացրել է Դրամատիկական և Համազգային թատրոններում։ «Ֆոտոշարքի միտքը դեռ մի քանի ամիս առաջ ունեի: Ի սկզբանե ցանկությունս թատրոնների դահլիճներում ֆոտոշարքեր անելն էր: Կապույտն արդեն իրականացրել էինք, մի քանի օր առաջ որոշեցինք անցնել կարմիրին։ Աշխատել եմ իմ շատ սիրելի լուսանկարիչ Միլեն Մանուկյանի հետ,- ասաց դերասանուհին, ապա անդրադարձավ լուսանկարներում ծխախոտ օգտագործելուն,- Ի սկզբանե ծխախոտի մասին միտք չկար: Տեղում պարզապես որոշեցինք փորձել, մտածելով, որ գուցե ստացվի: Իմ նպատակն էր կարմիր դահլիճում կանացի կերպարով՝ կարմիր դասական հագուստով և կարմիր շրթներկով ֆոտոշարք ստանալ։ Ուզում էի, որպեսզօ կարմիր դահլիճի կերպարս հակասեր կապույտ դահլիճում նկարված ավելի «թեթև աղջկական» տեսքիս»:

Խոսելով սեքսուալության մասին՝ ժաննան նշեց, որ ինքն իրեն սեքսուալ է համարում, ըստ նրա, դա ուղիղ կապ ունի կնոջ ինքնավստահության հետ։

Մանրամասները՝ այստեղ։