Նևրոզների կենտրոնի տնօրեն, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է ռուսական մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել, և ինքը երկրի ղեկավարի բուժող բժիշկն է:

«Ես այս պահին գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունից դուրս, և պատահաբար համացանցում կարդացի այս սուտ լուրը։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա ընտանիքի որևէ անդամ ինձ անձամբ կամ իմ կլինիկա որևէ հարցով երբևէ չեն դիմել։ Այն, ինչ տարածվել է համացանցում, կեղծ լուրեր են, դա լկտի սուտ է, ինչ-որ բորբոքված ուղեղի կամ ուղեղների հիվանդագին ֆանտազիա, և իրականությանը չհամապատասխանող զառանցանքային ենթադրություն է», — գրել է Ցոլակ Հակոբյանը Facebook-ի իր էջում:

Հիշեցնենք, որ է ռուսական «Новые Ведомости» կայքի հաղորդմամբ՝  Նիկոլ Փաշինյանն այդ ախտորոշմաբ պատճառով ստիպված է եղել բուժօգնության դիմել։