Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Չանդոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվար 29-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով: Քննչական բաժինը պարզել է նաև, որ Mercedes մակնիշի 34 ZL 325 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Մանուկ Զ-ն, ով, և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Էլեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 5-ամյա Նարեկ Գ.-ն տեղում մահացել էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի կինն է, իսկ մահացածը՝ նրանց երեխան: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 29-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 ZL 325 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 1 հոգի, որը 5 տարեկան տղա էր, տեղում մահացել էր, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ այստեղ։