Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սկեսուրի՝ Բելլա Քոչարյանի հետ։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին ջերմ գրկել է սկեսրոջը։ Նա կրում է կապույտ երանգի զգեստ, վարսերն արձակված են, նախընտրել է քնքուշ շպար։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին շնորհավորել է սկեսուրի ծննդյան տարեդարձը՝ գրելով․ «Կյանք ու կռիվ տեսած… Ուժեղ հայ կնոջ վառ կերպար», ապա հավելել է #ծնունդդշնորհավոր հեշթեգը։