Դիմահարդար Գոհար Ավետիսյանը բալիկի է սպասում։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամում՝ հրապարակելով լուսանկար, որում ընդգծված է գեղեցիկ կարգավիճակը։ «Շնորհակալ եմ, Աստված, որ իրականացնում ես իմ ամենաանհավանական երազանքները»,- գրել է նա։

Ամուսնալուծությունից հետո Գոհարը նոր ընտրյալ ունի։ Նա այս մասին հետևորդներին հայտնել էր՝ հրապարակելով սիրելիի հետ լուսանկար, սակայն ցույց չտալով նրա դեմքը։ Դիմահարդարը նշել էր, որ սիրելին ատում է սոցցանցերը, դա է պատճառը, որ փակում է նրա դեմքը։