Այսօր՝ փետրվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Լևոն Մաչկալյանն իր վարած Ford Transit մակնիշի 35 QA 802 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Մուրադ Սիմոնյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով վրաերթ կատարած վարորդի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով` վրաերթի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը և երբ Ford Transit-ի վարորդը տեսել է, որ այլևս չի կարողանում մեքենան վարել, կանգնել է ու փորձել է կարգավորել ավտոմեքենան և մահացածն օգնության ձեռք է մեկնել նրան՝ տալով երկաթե անվաշղթաներ, որպեսզի վարորդը անվահեծանները ամրակապի և Լ. Մաչկալյանը, ընկնելով սահքի մեջ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան ու վրաերթի է ենթարկել 23-ամյա Մ. Մուրադյանին:

Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: